Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան

Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծեցին, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]