Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը, ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։

Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am