Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին

ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով 
պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]