1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեպտեմբերի 21-ը հայրենի հողում ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է. Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորանքը

Սեպտեմբերի 21-ը հայրենի հողում ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է. 
Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում, ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է: Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ: Սա այն օրն է, որի համար անվարան մարտի են նետվել մեր հայրերն ու եղբայրները և հանուն որի զոհվեցին ապրիլյան պատերազմի հերոսները: Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ այսուհետ նույնպես հաջողությամբ հաղթահարելու ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և ունենալու ենք բազմաթիվ հաղթանակներ՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և, իհարկե սպորտային ամենաբարձր հարթակներում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին և մաղթում խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է շնորհավորանքում:

 Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 26-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 26 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]