1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդ

Գործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցում գործը տարածքներին չի հասնի:

«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն, ինչ եղել է մադրիդյան, կազանյան հանդիպումներում: Նա նորություն չի ասել, ասել է այն, ինչ միջազգային ասպարեզում եղել է առաջարկված տարբերակներից մեկը: Չեմ կարծում, որ պետք է մտահոգվենք: Միաժամանակ, չեմ կարծում եմ, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք: Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պարգև Սրբազանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:   

Հարցին, ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրածն այլևս ակտուալ չէ՞, Արցախի թեմի առաջնորդն ընդգծեց. «Ես չեմ ասում ակտուալ չէ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ գործը դրան չի հասնելու: Իմ կարծիքով, այդ հարցն այլ կերպ է լուծվելու, որի մասին բազմիցս ասել եմ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]