Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի 
գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում այն միջնորդների համար լուրջ եւ վստահելի գործընկեր չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով՝ եթե բանակցություններն արգելակվում են, ապա միայն Ադրբեջանի պատճառով:

«Բոլոր բանակցություններում էլ նկատվում է միջնորդների համահունչությունը հայկական եւ սուր հակասությունն ադրբեջանական կողմի հետՀենց վերջին օրինակը՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների չեղարկումը, մի բան ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն չի իրականացնում ստանձնած պարտավորությունները, այլեւ արգելակում է դրանց ընթացքը: Կարծում եմ՝ միջնորդները եւս  դա գիտակցում են,  այսինքն՝ հակառակ նրան, որ համակողմանի պատասխանատվությունների մասին են խոսում, այսինքն՝ նրանց հռետորաբանությունն այդ ուղղությամբ է, այնուամենայնիվ  գիտակցում են, թե ով է հարձակողական կողմը, ով սկսեց ապրիլյան պատերազմը, ով է աշխատում դիպուկահարներով, ով է անվերջ դիվերսիոն փորձեր  անում»,- ասաց Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ թեպետ բանակցային ընդհանուր միջնորդական առաքելությունը միգուցե որոշ օրինաչափություններ ունի, այսինքն՝ այն, որ դեկլարատիվ հարթության վրա իրերը չի նշում իրենց անուններով եւ պատասխանատուներին մատնացույց չի անում, այնուամենայնիվ նույնիսկ դրանով հանդերձ երբեմն արդեն հասցեական հայտարարություններ է անում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]