Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազն անդրադարձավ վերջին զինված միջադեպերին

Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազն անդրադարձավ 
վերջին զինված միջադեպերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում ու չկա որևէ դեպք, որով անգործություն է եղել: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Դավթյանը չկիսեց այն կարծիքը, թե վերջին շրջանում մեծ թվով սպանություններ են եղել հանրապետությունում: «Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, նշեց Գլխավոր դատախազը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]