Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգն իմ հանձնարարականով չէ. Կարեն Կարապետյան

Ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգն իմ հանձնարարականով չէ. Կարեն 
Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Անկախության տոնի առիթով «Եռաբլուր» այցելած վարչապետը, պատասխանելով հարցին, թե չի պատրաստվո՞ւմ վերանայել ռուսաց լեզվի հետ կապված հանձնարարականը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, նշեց. «Նախ շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Երկրորդ, ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել»:

Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է՝ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]