Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորում

Էրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հայկական, քրդական և ասորական կազմակերպությունները Նյու Յորքում բողոքի ցույց կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցույց կանցկացվի «Հավաք հանուն ազատության» խորագրով:

Ցույցի կազմակերպիչների թվում են Հյուսիսային Ամերիկայի քրդական ալյանսը, «Քեվոք» հիմնադրամը, «Նոր Անգլիայի քրդեր» կազմակերպությունը, ԱՄՆ արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հունական խորհուրդը և այլ կազմակերպություններ:

«Ավտորիտար նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը այցելելու են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Միացեք մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով կազմակերպություններին և ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ ատելության, անհանդուրժողականության և բռնատիրության: Ասեք Էրդողանին և Ալիևին, որ նրանց գալուստն ԱՄՆ ցանկալի չէ»,- ասված է ցույցին միանալու կոչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]