Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում մեկ ամիս կգործի եռագույնի երանգները միավորող նկարչական ցուցահանդես

Երևանում մեկ ամիս կգործի եռագույնի երանգները միավորող նկարչական ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա մեկ ամսում հայ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և ծանոթանալ «Երեք գույն» խորագրով նկարչական ցուցահանդեսի աշխատանքներին: Այնտեղ ներկայացված են տարբեր սերունդների և ոճերի նկարիչների գործեր, որոնց միավորում են եռագույնի երանգները:

Հայ բարեգործական ընդհանուր միության և Artbeep-ի համատեղ ջանքերով սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Ինեսա Մարգարյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակը բարեգործական է: «Զարկ տալու, ինչ-որ ձևով աջակցելու նորաստեղծ տաղանդներին, և այս հարթակը մենք նրանց տրամադրում ենք հենց դրա համար: Բոլոր մասնակիցների հետ արդեն առանձին համագործակցում ենք և անցած տարվա տվյալներով ունեցանք շատ լավ վաճառք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Կազմակերպչի խոսքով՝ շեշտը դրված է ժամանակակից արվեստի վրա: Ցուցահանդեսին ներկայացված են 31 գեղանկար և 7 քանդակ: Հասույթի մի մասը գնալու է մշակութային տարբեր ծրագրերի զարգացմանը:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: 

Մարիամ Ադամյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]