Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել հետախուզվող երկու անձի

Ոստիկանները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել հետախուզվող երկու անձի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ջանիկ Վ.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ու.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]