Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների սեպտեմբերի 19-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների սեպտեմբերի 19-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների սեպտեմբերի 19-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «սեպտեմբերի 19-ին, ժամը 9.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 8.30-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու Գ-1 թաղամասի թիվ 2/41 հասցեի դիմաց իրար են բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 48/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Հակոբյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59 և 47 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 18 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 9.10-ին, Երևանի Սաֆարյան և Վախթանգովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան և Թբիլիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-210730» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21140»-ի վարորդը և «ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի տարածքում, բախվել է «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «Նեոպլան» մակնիշի ավտոբուսին:
«Միցուբիշի Աիրտրեկ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 6.15-ի սահմաններում, Գյումրիի Իսահակյան և Շնորհալի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3105» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3105»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք՝ տեղում ստանալով բուժօգնություն՝ հրաժարվել է ստացիոնար բուժումից:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, հեծանվորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
Հեծանվորդը ստացել է մարմնական վնասվածք և հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աղին գյուղի կայարանի դիմաց, իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 119-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ծառի, որից հետո ավտոմեքենան հրդեհվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապահի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]