Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ փրկարարները մասնակցել են միջազգային դաշտային վարժանքի

Հայ փրկարարները մասնակցել են միջազգային դաշտային վարժանքի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության 26 փրկարարից կազմված թիմը սեպտեմբերի 20-ին ակտիվորեն մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրամիության «MOLDEX-2017» խորագրով միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքի գործողություններին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Վարժանքն անցկացվել է երեք տեղամասերում, որից երկուսում ներգրավված են եղել նաև հայկական թիմերը: 

Սցենարի համաձայն՝ առաջին տեղամասում մասնակի և ամբողջովին փլուզվել է 4 բնակելի շինություն: Բացի հայկական թիմից՝ այստեղ ներգրավված են եղել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի թիմերը: Փլուզումներից զատ տեղի են ունեցել նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ, տուժածներ են հայտնաբերվել բարձրավոլտ սյուների վրա: Ընդհանուր առմամբ՝ եղել է պայմանական 24 «տուժած» և 16 «զոհ»: Վարժանքի այս տեղամասում հայ փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փլատակների քանդում-կտրում, պարանային ամրակապման աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում:

Երկրորդ տեղամասում, սցենարի համաձայն, գինու գործարանում տեղի է ունեցել պայթյուն, արձանագրվել է ամոնիակի արտահոսք: Այստեղ ներգրավված են եղել Հայաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուկրաինայի թիմերը: Հետախուզության ընթացքում գործարանի տարածքում հայտնաբերվել են ընդհանուր 7 տոննա զանգվածով տարբեր քիմիական նյութեր: Այս տեղամասում հայկական թիմն իրականացրել է իրավիճակի հետախուզում, արտահոսքերի հայտնաբերում և օգնություն ցուցաբերել 17 «տուժածի»:

Նման միջոցառումներն օգնում են բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը և նպաստում են տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]