Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կնպաստի ՀՀ-ում 
զբոսաշրջության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում»  ծրագրի խորհրդատու, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նա ներկայացրեց  ծրագրի  նպատակները, այն է` ստեղծել ազգային պարկ, զարգացնել համայնքները, ինչպես նաև անդրսահմանային համագործակցությունը:

«Համագործակցությունը կարևոր է զբոսաշրջության զարգացման և կենսաբազմազանության մոնիթորինգի տեսանկյունից: Այս վայրը Կովկասի թռչնաբանական կարևոր տարածքներից է և երկու կողմում էլ նույն թռչնից հանդիպում է»,- նշեց Մանվելյանը:

Ծրագրի խորհրդատուն ասաց, որ նրանք իրականացնում են ևս մեկ ծրագիր, որը Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում է: Նրա խոսքով՝ այնտեղ տարեկան մոտ 50-60 հազար տուրիստ է այցելում: Կարեն Մանվելյանի կարծիքով՝ զբոսաշրջիկները հետո կարող են ալտերնատիվ տարբերակ գտնել` շարունակելու իրենց ճանապարհը և գնալ Ախալցխա ու տեսնել տեղի ամրոցները, հետո այցելել Ջավախեթիի պահպանվող տարածքները` թռչնադիտարկման կամ այլ զբաղմունք գտնելու:

«Արփի լիճ» ազգային պարկում զբոսաշրջության առումով պոտենցիալներ նույնպես կան` ձի հեծնելու համար շատ հարմար է, քանի որ ուղիղ տարածք է և ձորեր ու վտանգավոր վայրեր չկան: Հեծանվային մարզաձևը նույնպես զարգացած է և կարող է ավելի զարգանալ: Ձմեռային տուրիզմն էլ է զարգացած: Դահուկ քշելու մեծ հնարավորություններ կան»,- ընդգծեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:    

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]