Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայում հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ Է առգրավվել. Vanguardia

Կատալոնիայում հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ Է առգրավվել. Vanguardia
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ Է առգրավել Բիգես ի Ռիելս մունիցիպալիտետի տպարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vanguardia հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ ազգային գվարդիան «ինը-տասը միլիոն քվեաթերթիկ» Է առգրավել տպարանի պահեստում, որոնք նախատեսված Էին անկախության հանրաքվեի համար: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերի գործողությունը, որոնք անցած շաբաթ ընդունվել են Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից:

Այսպիսով, հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ Կատալոնիայի իշխանությունների հետագա բոլոր գործողություններն անօրինական են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]