1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվայում անց է կացվել ամենամյա հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը

Մոսկվայում անց է կացվել ամենամյա հայկական արտադրության ապրանքների 
տոնավաճառ-փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:

Հարկ է նշել, որ «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում, որը կազմակերպվում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի նախաձեռնությամբ, ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։ Տոնավաճառ-փառատոնը մշտապես ուղեկցվում է համերգային և մշակութային ծրագրերով։

Այս տարի փառատոնի շրջանակներում անց է կացվել նաև «Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]