Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանիայի ՆԳՆ-ն Կատալոնիայում ոստիկաններին փոխադրել Է հերթապահության հատուկ ռեժիմի

Իսպանիայի ՆԳՆ-ն Կատալոնիայում ոստիկաններին փոխադրել Է հերթապահության հատուկ ռեժիմի
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հանձնարարել Է սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի: Սեպտեմբերի 20-ին այս մասին հաղորդվում Է գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոստիկանության ղեկավարությունն արտակարգ ռեժիմի կփոխադրի աշխատանքները պետական անվտանգության մարմինների աշխատակիցների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Կատալոնիայում հերթապահության մեջ գտնվող իրավապահներին արձակուրդ չի տրամադրվի սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ Է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի Էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ:

EFE գործակալության տվյալներով՝ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ: Քաղաքացիական գվարդիայի գործողությունից հետո Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը գումարել Է կառավարության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, իսկ Բարսելոնի փողոցներում հարյուրավոր բողոքավորներ են հավաքվել Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]