Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին

ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիտա Սարգսյանը շնորհավորել է նրանց մրցույթում փայլուն ներկայանալու, բարձր հորիզոնականներ գրավելու համար և նորանոր հաջողություններ մաղթել:

Սեպտեմբերի 8-14-ը Սոչիում անցկացվեց «Նոր ալիք 2017» մրցույթը, որում Հայաստանն այս տարի ներկայացրեցին մասնակից Էռնա Միրզոյանն ու Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Էռնա Միրը կիսեց առաջին հորիզոնականը Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]