Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեսկովն առանց պատասխանի Է թողել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը

Պեսկովն առանց պատասխանի Է թողել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գերադասել Է չպատասխանել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, սակայն հիշեցրել Է, որ Մոսկվան միշտ պնդում Է պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ես առանց մեկնաբանությունների կթողնեի այս հարցը»,- լրագրողներին ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

«Անշուշտ, Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության պահպանման մնում Է անփոփոխ»,- ասել Է նա: «Մենք կարծում ենք, որ, միայն հիմնվելով տարածաշրջանի պետությունների տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանման գաղափարի վրա, կարելի Է շարունակել իրադրության կայունացման փորձերը»,- ընդգծել Է Պեսկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]