1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիացիները կանանց բարեմասնություններն ընդգծել են ժանեկավոր կիսաթափանցիկ տոպերով

Ֆրանսիացիները կանանց բարեմասնություններն ընդգծել են ժանեկավոր կիսաթափանցիկ տոպերով
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքնազգեստի եւ լողազգեստի Eres ֆրանսիական բրենդը ներկայացրել Է 2017-2018 աշուն-ձմեռ տարեշրջանի նոր հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է արտադրողի կայքում:

Նորույթների թվում են՝ կրծկալներ, կիսավարտիքներ, կոմբիդրեսներ, թափանցիկ շղարշից եւ գիպյուրից բյուստյեներ՝ դասական գույներով` սպիտակ, սեւ, Էքրյու: Հավաքածուի գլխավոր հիթերն են՝ կիսաթափանցիկ տոպերը, ինչպես նաեւ ամուր ատլասե բներով կրծկալները եւ 1950-ական թվականների ոճով pin-up բարձր կիսավարտիքները: Գրկող հագուստի տակից կրելու համար առաջարկվում են հարթ մոդելներ՝ նվազագույն դեկորով: Ներքնազգեստները պատրաստված են բնական, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական շնչող նյութերից:

Eres ընկերությունը հիմնվել Է 1968 թվականին Ֆրանսիայում: Ներկայում այն պատկանում Է Chanel նորաձեւության տան սեփականատերերին՝ Վերթհայմեր եղբայրներին: Այս մակնիշի ներքո թողարկվում Է մետաքսից եւ այլ բնական գործվածքներից պատրաստված կանանց ներքնազգեստ՝ ժանյակե դեկորներով, ինչպես նաեւ ինովացիոն տեքստիլից լողազգեստներ, ծովափնյա հագուստ եւ կոշիկ ինչպես կանոնավոր սեզոնային, այնպես Էլ լիմիտավորված հավաքածուներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]