Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանական ոստիկանությունը եւս երկու մարդու Է ձերբակալել Լոնդոնի մետրոյում ահաբեկչությունից հետո

Բրիտանական ոստիկանությունը եւս երկու մարդու Է ձերբակալել Լոնդոնի մետրոյում ահաբեկչությունից հետո
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը եւս երկու տղամարդու Է ձերբակալել Լոնդոնի մետրոյի կայարանում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սետպտեմբերի 20-ին հայտնել Է BBC-ն: Ձերբակալվածներից մեկը 48 տարեկան Է, մյուսը՝ 30, նրանց կալանքի տակ են վերցրել տներից մեկում կատարված խուզարկությունից հետո: Այդպիսով, ընդհանուր առմամբ այդ գործով ձերբակալվածների թիվը հասել Է հինգի: Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին Էր ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: 25-ամյա տղամարդը ձերբակալվել Է Ուելսի Նյուպորտ քաղաքում:

Սքոթլենդ-Յարդը հայտնել Է, որ սեպտեմբերի 16-ին ձերբակալված մյուս երկու կասկածյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Խոսքը վերաբերում Է Սիրիայից եւ Իրաքից երկու փախստականների՝ 21-ամյա մի երիտասարդի, որին բռնել են Լոնդոնի Հաունսլոու շրջանում, եւ 18-ամյա մի պատանու՝ որին ձերբակալել են Դուվրի նավահանգստում:

Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի Էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել Է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել Է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]