Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանը բավականին ուժեղ շեշտադրում արեց երկրի հիմնական խնդիրների վրա. Կիրո Մանոյան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանը բավականին ուժեղ շեշտադրում արեց 
երկրի հիմնական խնդիրների վրա. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ  Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարեւոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից  հատկապես Արցախի ժողովրդի իրավունքների շեշտադրման առումով: Նրա խոսքով՝ թեպետ առաջին անգամը չէ, որ այս խնդիրը հնչեցվում է, սակայն իսկապես հատկանշական է, որ չնայած Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, չպետք է անտեսել այնտեղ ապրող ժողովրդի բարոյական եւ մարդկային իրավունքները:

«Կարեւոր շեշտադրում էր այն, որ պետք չէ Արցախի՝ որպես պետություն չճանաչված լինելը խանգարի Արցախում ապրող ժողովրդի իրավունքների իրացմանը: Դա կարեւոր հաստատում է, որովհետեւ իսկապես խնդիր է, որ երբեմն միջազգային կառույցներն  այնպես են վերաբերվում, որ կարծես եթե Արցախը չունի  միջազգային ճանաչում, ուրեմն ժողովուրդն էլ չունի այդ տարրական մարդկային իրավունքներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչած ելույթներից չպետք է անկնկալել անմիջական արդյունք,  քանի որ  այնտեղ պետությունների ղեկավարները համաշխարհայի լսարանին ներկայացնում են իրենց քաղաքականության որոշ կետերը:

«Սա Սերժ Սարգսյանի, որպես ՀՀ Նախագահ, վերջին ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում, եւ նա փորձեց  բավականին ուժեղ շեշտադրում դնել մեր հիմնական խնդիրների վրա՝ հատկապես արցախյան հարց, Թուրքիայի հետ  կապված հարցեր»,-նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է կարծում տարածքների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Որեւէ բան իզուր տեղը խոսելը հիմա անիմաստ է: Առաջնահերթ հարց է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որովհետեւ այսօրվա սահմանները փաստացի ամբողջական չեն»:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]