Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիրո Մանոյանն անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը

Կիրո Մանոյանն անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մեր մոտեցումն այն է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մենք՝ հայերս, չպետք է խոսենք որևէ փոխզիջման մասին»,- ընդգծեց Մանոյանը:

ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար Մանոյանը անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը: «Եթե անգամ մի քանի երկիր էլ ճանաչի Արցախի անկախությունը, արդեն հերիք կլինի, որպեսզի այն ճանաչվի որպես անկախ պետություն»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Նա նաև անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: «Մենք գտնում ենք, որ արդեն այսօր պետք է կատարվի այն, ինչ անցած տարվա քառօրյա կռիվներից հետո հանրապետության Նախագահը հանձնարարեց արտգործնախարարին, այսինքն՝ պատրաստել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր։ Մենք գտնում ենք, որ այդ պայմանագիրը պետք է հիմա ստորագրենք։ Դա մի կողմից կլինի մեկ քայլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման  առումով, մյուս կողմից՝ պետք եղած պատգամը կուղարկի միջազգային հանրությանը, ինչպես նաև Ադրբեջանին, որ առհավետ մենք չենք կարող մնալ Ադրբեջանի քմահաճույքին»,- եզրափակեց Մանոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]