Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ը  կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովն անցկացվում է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երրորդ վերանայման նպատակով, որը հաստատվել է 2002 թվականին և ընդունվել ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի բոլոր անդամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից:

Նախարարական համաժողովը  կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այս ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:

Այցի ընթացքում նախատեսվում է Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նախարար Արտեմ Ասատրյանը համաժողովի ընթացքում «Արժանապատիվ ծերացում» խորագրով ելույթ կունենա և կներկայացնի Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի ընթացիկ բարեփոխումները և առաջնահերթությունները:

Համաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Նախարարական Հռչակագիր, որը կմատնանշի առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]