1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների 
պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը քննարկելու են Վրաստանում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային և Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտներում համատեղ հայտերի ներկայացման հնարավորությանը, ինչպես նաև արվեստի տարբեր ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախատեսված են պատմամշակութային ժառանգության ոլորտում հայ-վրաստանյան համատեղ աշխատանքային խմբի նիստ և այլ միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Վրաստանի իր պաշտոնակցի հետ Երևանում ոչ պաշտոնական հանդիպում կունենա սեպտեմբերի 20-ի երեկոյան. նախարարները ներկա կլինեն համերգային խոշոր միջոցառումների։ Երկու նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա վաղն առավոտյան, իսկ հետկեսօրին նրանք կկատարեն Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի հանդիսավոր բացումը։

Այցի ընթացքում նախարար Գիորգաձեին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Վրաստանի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստանում կավարտվի սեպտեմբերի 22-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]