1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է ընդհանուր հարթակների ձևավորումը

Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է 
ընդհանուր հարթակների ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վճռական է աշխարհասփյուռ հայության ներուժի օգտագործման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին ներկայացնելով «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները, այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ նիստերի ընթացքում քննարկումները ծավալվել են հայ գործարար համայնքի սահմանների բացահայտման, ինչպես նաև առկա ներուժի լայն օգտագործման, Հայաստանի եւ սփյուռքի գործարարների միջև համագործակցության ակտիվացման շուրջ:

«Մենք վճռական ենք, նոր թափ հաղորդելով աշխարհասփյուռ հայության ներուժի օգտագործմանը, տարբեր բնագավառներում քաղաքականության մշակման եւ իրականացման գործում պատասխանատու եւ մասնակցել ցանկացող կարող ուժերի ներգրավմանը բոլոր հնարավոր ֆորմատներով: Կարևոր է այս ոգեւորությունն արդեն իսկ գործադրել տարբեր ծրագրերի իրականացման մեջ, եւ մեր բոլոր նախարարությունները բաց են բազմազան առաջարկությունների եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցի հնարավորությունները և ՀՀ-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» խորագիրը կրող նիստերի ընթացքում ներկայացվել են տարբեր երկրներում ստեղծված հայկական առեւտրաարդյունաբերական պալատների, գործարարների ու մասնագիտական միությունների, կառույցների դերն ու նշանակությունը ՀՀ տնտեսության, հայ գործարարների համար ընդհանրապես:

«Նման կառույցների հետ համագործակցության հիմնական նպատակներն են աջակցությունը Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը, սփյուռքում գործարար ներուժի մոբիլիզացմանը, գործարար կապերի ակտիվացմանը»,- ասաց Գաբրիելյանը:

Ըստ փոխվարչապետի՝ աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների եւ առևտրաարդյունաբերական պալատների համար կարևորվել է ընդհանուր հարթակների ձևավորումը:

«Նիստերի ընթացքում կարևորվել է փորձի փոխանակումը, մարդկային կարողությունների զարգացումը փոխշահավետ ծրագրերի ստեղծման եւ տարբեր վայրերում ծրագրերի իրականացման համար, որոնցից առավել կարևոր են Արցախում իրականացվող ծրագրերը»,- ասաց Գաբրիելյանը:

Նիստերի ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, համապատասխան տվյալների շտեմարանների ձեւավորման և օգտագործման հարցերը, Հայաստանում մշակվող տարբեր ծրագրերն այլ ցանցերի միջոցով փորձագիտության ներկայացնելու հնարավորությունը, ոչ միայն գործարար, այլեւ մասնագիտական ներուժի օգտագործումը բոլոր հնարավոր ոլորտներում:

«Անցկացված նիստերի ընթացքում մասնակիցները ներկայացրել են բազմաթիվ հարցադրումներ եւ առաջարկություններ, որոնք վերաբերում են Հայաստանում տնտեսության զարգացմանը, ապագա Հայաստանի կառուցմանը»,- եզրափակեց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]