1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը ներդրողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի 800 միլիոն սպառող ունեցող շուկաներ

Հայաստանը ներդրողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի 800 միլիոն 
սպառող ունեցող շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրողներին և տնտեսվարողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի առնվազն 800 միլիոն սպառողներ ունեցող շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում սեպտեմբերի 20-ին ներկայացնելով «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները, այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ներքո տնտեսական հիմնախնդիրները քննարկվել են չորս հիմնական ուղղություններով՝ տնտեսություն զարգացում և ներդրումներ, հայաստանյան զբոսաշրջության խթանումը որպես պատմության և մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ, ինչպես նաև տնտեսական ոլորտը. սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցի հնարավորությունները ու Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը:

«Նշված նիստերում 22 մասնակիցներ հանդես են եկել հիմնական զեկույցներով եւ շուրջ երկու տասնյակ մասնակիցներ ներկայացրել են հարակից զեկույցներ»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը նշեց, որ «Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ներդրումները» խորագրով նիստի ընթացքում ներկայացվել են տնտեսության գրավիչ կողմերը, ինչպես նաև խոսվել է առկա անելիքների մասին:

«Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը պատմականորեն եղել է բոլոր խոշոր առևտրային ուղիների խաչմերուկում և մշտապես եղել ակտիվ միջազգային առևտրում: Միևնույն ժամանակ, մենք այժմ ևս կարող ենք հնարավորություն ընձեռել ներդրողներին եւ տնտեսվարողներին, առաջարկել հասանելիություն դեպի առնվազն 800 միլիոն սպառողներ ունեցող շուկաներ՝ պայմանավորված թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, թե Իրանի հետ սերտ եւ նախանշվող ավելի խորացող հարաբերություններով, թե ԵՄ ու ԱՄՆ-ի հետ առեւտրի հստակ արտոնյալ ռեժիմներով»,- նշեց Գաբրիելյանը:

Ըստ Գաբրիելյանի՝ նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի աշխատուժի որակի, ինչպես նաև այն մեծ անելիքներին, որոնք անհրաժեշտ են կրթական որակը բարձրացնելու և էլ ավելի պատրաստված, գլոբալ մասնագետներ պատրաստելու համար:

«Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև բիզնես միջավայրին, դրա առկա նվաճումներին, և այն խնդիրներին, որ դեռևս առկա են և կարիք ունեն լուծման»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ նիստերի ընթացքում հիմնականում քննարկումներ են ծավալվել հետևյալ հարցերի շուրջ. Սփյուռքի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ներդրումային ծրագրերը եւ հնարավորությունները, ՀՀ օրենսդրությունը, փոքր և միջին բիզնեսի համար գործող արտոնությունները և ԵԱՏՄ-ԵՄ-այլ շուկաներ արտահանման առավելությունները, խոսվել է այս ամբողջ տեղեկատվության հասցեական հասանելիության մասին, քանի որ շատերը մանրամասն չգիտեն այն հնարավորություններն ու սահմանափակումները, որոնք առկա են:

«Նիստերի ընթացքում առաջարկվել են Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների հաղթահարման ուղիների տարբեր լուծումներ են: Անդրսահմանային շուկաներում գործունեության համար Հայաստանում աշխատող գործարարների հնարավորությունները ևս քննարկվել են, նաև պետական վարչարարության շարունակական պարզեցումը, պետական աջակցության ու ֆինանսական համակարգի կատարած դերի մասին է խոսվել»,- եզրափակեց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]