Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Apple-ը թողարկել Է iOS 11 նոր գործառական համակարգն iPad-ի եւ iPhone-ի համար

Apple-ը թողարկել Է iOS 11 նոր գործառական համակարգն iPad-ի եւ iPhone-ի համար
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան սեպտեմբերի 19-ին թողարկել Է iOS 11 նոր գործառական համակարգն իր շարժական սարքերի համար: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, iPad-ի եւ iPhone-ի օգտատերերի համար այն մատչելի Է դարձել ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, iPad-ի համար Dock նորացված պանելում կարելի կլինի ցանկացած Էկրանից արագ մուտք ստանալ դեպի հաճախ օգտագործվող հավելվածներ ու փաստաթղթեր: Հնարավոր Է դարձել մի քանի հավելվածներով աշխատել ոչ միայն Split View, այլեւ Slide Over ռեժիմով:

Նաեւ iOS 11-ում հայտնվել Է «Ֆայլեր» նոր հավելվածը, որտեղ կարելի Է բացել եւ կարգավորել ֆայլերը, որտեղ Էլ որ դրանք պահվելիս լինեն:

Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրել Է նոր սենդի հեռախոսներ՝ iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը, ինչպես նաեւ iPhone X պրեմիում դասի սմարթֆոնը՝ 2007 թվականին առաջին iPhone-ի թողարկման տասներորդ տարեդարձի առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]