Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շավարշ Քոչարյանը կարեւորագույն խնդիր է համարում ցեղասպանությունների ճանաչումն ու բացառումը

   Շավարշ Քոչարյանը կարեւորագույն խնդիր է համարում ցեղասպանությունների 
ճանաչումն ու բացառումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևոր է համարում ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի շրջանակում ամփոփելով համատեղ իրականացված քննարկումները:

«Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ընդհանրապես ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռնություններով: Մենք մեր արդար գիծը տանելով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, միաժամանակ ընկալվում ենք՝ որպես առաջամարտիկ Ցեղասպանությունների կանխարգելման գործում»,-ներկայացրեց Քոչարյանը:

Նրա հավաստմամբ՝ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքը Թուրքիայում հանգեցնում է այնպիսի իրավիճակի ձեւավորման, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:

«Կարո Փայլանն (Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր- խմբ.) ասաց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական սահմանի բացումը կապված է Թուրքիայի ժողովրդավարության հետ, իսկ Թուրքիան գնում է այլ ճանապարհով: Թուրքիան սկսեց գնալ բռնապետական ճանապարհով: Դրա համար ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ հայտարարեց, որ թող չմտածեն, թե կարող ենք պատանդ մնալ այդ պայմաններում, որովհետև այդ արձանագրությունները ճանաչվելու են առ ոչինչ, և մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը՝  տեղեկացնելով, որ նաեւ քննարկվել են հարցեր՝ Հայաստանի՝ տարբեր երկրների հետ ունեցած հարաբերությունների խորացման հարցում Սփյուռքի դերակատարման մասին: Նրա խոսքով՝ նախեւառաջ, դա վերաբերում է հարեւան երկու երկրներին՝ Վրաստանին և Իրանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]