Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը Հայաստանի և սփյուռքի առաջնահերթ խնդիրներից է համարում հայապահպանությունը

  Հրանուշ Հակոբյանը Հայաստանի և սփյուռքի առաջնահերթ խնդիրներից է համարում հայապահպանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և հայկական սփյուռքի համար կարևորագույն խնդիր է շարունակում մնալ հայապահպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մեր հիմնական խնդիրներից է շարունակում մնալ հայապահպանության հիմնահարցը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ փոփոխվող աշխարհում փոքրանում, ուծացվում են հայկական համայնքները: Բայց ես համոզված եմ, որ եթե մենք պատասխանատու ձևով, համատեղ շարունակենք մեր աշխատանքը, կկարողանանք մեր տիրույթ բերել շատ հայերի: Մենք ինքնակազմակերպման խնդիր ունենք որոշ համայնքների դեպքում: Խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը նվազում է, հայկական դպրոցները և մշակութային կենտրոնները փակվում են, կան երկրներ, որտեղ խնդիրներ կան հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա նշեց, որ աշխարհի 118 երկրներում հայկական համայնքներ կան, իսկ դրանք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ: «Մենք ունենք քաղաքներ, գյուղեր, որոնք ամբողջապես հայաբնակ են: Հայերին բնորոշ է օտար միջավայրին արագ ինտեգրվելը և ազգային դիմագծերը պահելը: Հայերը կարողանում են շատ արագ ինտեգրվել այլ երկրների հասարակական և տնտեսական կյանքին՝  պատիվ ստեղծելով հայ ազգի, Հայաստանի համար»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նա նաև հայտնեց, որ հայկական սփյուռքում ունենք 829 համայնք, 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ և վանքեր, հազարից ավելի դպրոցներ, 637 մշակութային կենտրոն: «Մենք հզոր կառուցվածքային միավորներ ունենք, որոնք ստեղծվել և գործում են հենց հայապահպանության համար, իսկ հայապահպանության գլխավոր զենքը մեր երիտասարդությունն է»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]