Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան

 Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Հայաստան-Սփյուռք» 6-րդ  համաժողովը հայ ժողովրդին ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունները խթանող համազգային ձեռնարկ է համարում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող հայրենակիցների համար, ինչի մասին է վկայում տարեցտարի համաժողովի մասնակիցների թվի ավելացումը:

«Այն ընդգրկուն օրակարգ ունի, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, հայապահպանություն և ազգային անվտանգություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արա Բաբլոյանը:  

ՀՀ ԱԺ նախագահը հավելեց, որ սփյուռքը ՀՀ տարածքային և տնտեսական անվտանգության  ապահովման կարևոր աջակից է: «Ցանկանում եմ անդրադառնալ Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնց մի մասը հանգրվանել են հայրենիքում: Նրանք հարստացնում են մեր երկիրը, սակայն մյուս կողմից նրանք մեր և սփյուռքի աջակցության կարիքն ունեն: Մենք մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք նրանց Սիրիայում և ամենուր: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն: Մենք կառուցում ենք նոր Հայաստան նոր հեռանկարով, մենք որդեգրել ենք ժողովրդավարության և կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել  որևէ պարագայում»,- ընդգծեց արա Բաբլոյանը:  

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը պարտադրում է ավելի ճկուն լինել, կարգավորել և կատարելագործել քաղաքական և դիվանագիտական գործիքները: «Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտեք այդ արժեքները: Ձեր անձնական մասնակցությունը այս գործին կարող է շատ օգտակար լինել, մեզ համար կարևոր է ձեր ներուժը: Պետք է միասին համբերատար ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ ու նոր հնարավորություններ ստեղծենք ավելի լավ ապագայի համար»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]