Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]