Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարարի հետ

Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, խթանեցին առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]