Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանոթյունը ձերբակալել Է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով երրորդ կասկածյալին

Ոստիկանոթյունը ձերբակալել Է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով երրորդ կասկածյալին
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին Է ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սքոթլենդ-Յարդի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «25-ամյա տղամարդը ձերբակալվել Է Նյուպորտում (Ուելսի մեծությամբ երրորդ քաղաքն Է)»,- նշվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Սքոթլենդ-Յարդն ընդգծել Է, որ անցկացվող հետաքննության շրջանանկերում սեպտեմբերի 16-ին ձերբակալված մյուս երկու կասկածյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Խոսքը վերաբերում Է 21-ամյա մի երիտասարդի, որին բռնել են Լոնդոնի Հաունսլոու շրջանում, եւ 18-ամյա մի պատանու՝ որին ձերբակալել են Դուվրի նավահանգստում:

Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի Էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել Է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել Է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]