Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մոգերինին մեկնաբանել Է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի վերաբերյալ Թրամփի արած հայտարարություն

Մոգերինին մեկնաբանել Է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի վերաբերյալ Թրամփի արած հայտարարություն
ը ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը պետք Է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ Եվրամիությունում երբեք չեն խոսում երկրների ոչնչացման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել Է, թե ԱՄՆ-ին ոչ մի այլ ելք չի ունենա, բացի ԿԺԴՀ-ն ոչնչացնելուց, եթե նա սպառնա Միացյալ Նահանգներին:

Մոգերինին իր կողմից հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրին վերաբերող հիմնախնդիրը պետք Է լուծվի բացառապես խաղաղ եղանակով: «Դա պետք Է լուծվի խաղաղ, խաղաղ ճանապարհով, քանի որ մենք երբեք չենք խոսում երկրների ոչնչացման մասին»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում Եվրամիության ներկայացուչությունում կայացած միջոցառման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]