Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում սեպտեմբերի 19-ին Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։  



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ