Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատարի Էմիրը կարեւորել Է Պարսից ծոցի երկրների երկխոսությունն Իրանի հետ

Կատարի Էմիրը կարեւորել Է Պարսից ծոցի երկրների երկխոսությունն Իրանի հետ
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը պետք Է երկխոսություն վարեն ընդհանուր շահերի հիման վրա: Սեպտեմբերի 19-ին այս մասին հայտարարել Է Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ կրկնել այն կոչը, որն արդեն հնչել Է այս ամբիոնից, անհրաժեշտ Է Ծոցի երկրների եւ Իրանի միջեւ կառուցողական երկխոսություն հաստատել ընդհանուր շահերի, բարիդրացիության սկզբունքի, ներքին գործերին չմիջամտելու եւ պետությունների ինքնիշխանության պահանման հիման վրա,- ասել Է նա:- Դա մեզ անհրաժեշտ Է, որպեսզի անվտանգության եւ կայունության հասնենք տարածաշրջանում»:

Իր ճառում շեյխ Թամիմը նաեւ երկխոսության կոչ Է արել իր երկիրը բոյկոտող պետություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]