Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկայում առնվազն 30 երեխա Է զոհվել երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով

Մեքսիկայում առնվազն 30 երեխա Է զոհվել երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի մայրաքաղաքում առնվազն 30 երեխա Է զոհվել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Excelsior թերթը՝ հղում անելով Մեքսիկայի կրթության նախարար Աուրելիո Նունյոյին: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ փրկարարները հայտնաբերել են 30 երեխաների մարմիններ, եւս 11-ին ողջ են գտել: Տեղում շարունակում են աշխատել զինվորականները, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներն ու փրկարարները:

7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա:

Իշանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Մեխիկոյի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը: Երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել Է 140-ը: Զոհվածների թիվն աճում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]