Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀ Նախագահի մամուլի խոսնակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առանցքային է համարում անվտանգության խնդիրը

ԱՀ Նախագահի մամուլի խոսնակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առանցքային է համարում անվտանգության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի շրջանակում արված հայտարարությունը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածքների վերաբերյալ՝ առանցքային համարելով անվտանգության խնդիրը:

«Նախեւառաջ, խոսենք նրա մասին, որ  այդ հայտարարության ամենակարեւոր խորքային իմաստն այն էոր անվտանգությունն ամենաառանցքային բաղադրամասն է: Ավելի  ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին: Դրանք մի քիչ տարբեր երեւույթներ են, որովհետեւ չգիտես՝ ինչու, սահմանների հարցը քննարկելով կամ խոսելով դրանց մասին՝ միշտ դիտարկում են հարցը ներկայիս Արցախի Հանրապետության  նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ներքո: Շատ կարեւոր է, որ հիմնական շեշտը դրվում է անվտանգության խնդիրներին, եւ այն, որ այդ հարցն ամենակարեւորն է, արդեն հասկանում են ամբողջ աշխարհում,  քանի որ մենք մշտապես  ասել ենք, որ չկա վերադարձ անցյալին թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումովՄեր այս մոտեցման հիմքում հենց անվտանգության բաղադրամասն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նա շեշտեց, որ հենց Ադրբեջանն է ստիպել, որ սահմանները փոխվեն, եւ մինչեւ հիմա չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից:

«Հետեւաբար, մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պետությունն այնպիսի վիճակում հայտնվի, որ անվտանգության գեթ մեկ բաղադրամաս կասկածի տակ լինի: Այդ դեպքում հակառակորդն անմիջապես կօգտվի  առիթից եւ կհարձակվի  մեզ վրա: Այս տեսանկյունից  նորից ուզում ենք կարեւորել Քարվաճառ գետը: Այդտեղ սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք փրկում են Սեւանա լիճը կործանումից: Ադրբեջանն  ունի ջրային ահաբեկչության հարուստ փորձ,  թունավորում  էր Արցախի ջրերը խորհդրային տարիներին: Մենք պետք է հաշվի առնենք, որ եթե վաղը նրանք վերահսկողություն ստանան այդ տարածքների վրա, մեր ջրային պաշարների մեջ կգցեն եւ ռադիոակտիվ նյութեր, եւ միջուկային թափոններ, իսկ հետո կասեն՝ դուք եք արելԵթե նույնը լինի Սեւանի հետ, թունավորվեն Արփա  եւ Որոտան գետերը, Հայաստանն ամբողջովին կթունավորվի»,- եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]