Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ կկարողանա կանգնեցնել իսլամական ծայրահեղականությունը. Թրամփ

ԱՄՆ կկարողանա կանգնեցնել իսլամական ծայրահեղականությունը. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկանգնեցնեն իսլամական ծայրահեղականությունը և թույլ չեն տա ահաբեկել ամերիկացիներին ու ողջ աշխարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Սպիտակ տան ղեկավարի խոսքով` ԱՄՆ վերջին ամիսներին նոր մոտեցում է որդեգրել, որը թույլ կտա կանգնեցնել իսլամական ծայրահեղականությունը

«Վերջին ութ ամսվա ընթացքում մենք ավելի շատ աշխատանք են տարել իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, քան վերջին տարիներին», -  նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է նաև, որ Վաշինգտոնը ձգտում է բարեկամության այլ երկրների հետ, այլ ոչ թե հակամարտության:

«Մենք ցանկանում ենք ներդաշնակություն և բարեկամություն, այլ ոչ թե հակամարտություն և պայքար:Մենք առաջնորդվում ենք արդյունքով, ոչ թե գաղափարախոսությամբ», - ասել է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]