1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները: Լևոն Արոնյանը դասական առաջին պարտիայում խաղում էր սպիտակներով: Պարտիայի 32-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 

հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]