Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք

Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են 
տրամադրել գրասենյակային տարածք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից հեռացած և առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալվող հիմնական մրցակիցը համարվող Մերալ Աքշեները չի կարողանում իր նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակի համար շենք գտնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին հայտնել է հենց Աքշեները:

Նա ընդգծել է, որ շատ շինությունների սեփականատերեր հրաժարվել են կուսակցության համար տարածք տրամադրել, քանի որ վախեցել են Էրդողանից: Հաշվի առնելով նմանատիպ բարդությունները՝ Աքշեները նշել է, որ գուցե մի փոքր ուշացնեն, սակայն արդեն հոկտեմբերի 15-ին նոր կուսակցության հետ կապված հիմնական աշխատանքները պետք է ավարտած լինեն:

Մերալ Աքշեները նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները:  Ակնկալվում է, որ նրա կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի հոկտեմբերին: Նշվում է, որ կուսակցության անվանումը լինելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:

Նորաստեղծ կուսակցության շարքերում կլինեն «Ազգայնական շարժում»-ից հեռացած այն գործիչները, ովքեր դեմ են կուսակցության վերջին շրջանի քաղաքականությանը. ԱՇԿ-ն վերջին շրջանում կոալիցիա է կազմել Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

Թուրքիայում քննարկվում է այն հարցը, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում Աքշեները լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: Ուշագրավ է, որ նա կլինի առաջին կին քաղաքական գործիչը, ով թեկնածություն կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]