1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարիեսի դեմ արդյունավետ պատվաստանյութ Է ստեղծվել

Կարիեսի դեմ արդյունավետ պատվաստանյութ Է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհանի համալսարանի հետազոտողները մշակել են պատվաստանյութ, որը կանխում Է մարդկանց ատամների քայքայումը: Հոդվածը հրապարակված Է Scientific Reports հանդեսում, ինչի մասին հայտնել Է Indiatimes պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առնետների վրա կատարված գիտափորձերի արդյունքները ցույց են տվել, որ KF-rPAc հիբրիդային սպիտակուցը, որը բաղկացած Է երկու մասից, նպաստում Է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել Է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը՝ Streptococcus mutans մանրԷներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում եւ կարող են ատամերի քայքայում հարուցել: Առաջին բաղադրիչն ուժեղացնում Է իմունային պատասխանը, որն ուղղորդված Է rPAc-ի դեմ, որը գտնվում Է միկրոօրգանիզմների թաղանթի մակերեւույթին:

Ապագայում հետազոտողները պլանավորում են սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]