1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով

Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ տարածաշրջանի պետությունների հետ: Բացի այդ՝ Իսրայելը, միգուցե, ուզում է վերջնականապես փլուզել Իրաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այս երկու գործոններով բացատրեց Իսրայելի՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն պաշտպանելը:

«Իսրայելը միակ պետությունն է, որ պաշտոնապես պաշտպանում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, օգնում զենքով: Իսրայելի հետախուզությունը ևս լավ է աշխատում Քրդստանում: Նրանք պաշտոնապես հայտարարում են, որ պետք է ճանաչեն հանրաքվեի արդյունքները: Երկու բաղադրիչ եմ տեսնում այս հարցում: Իսրայելը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ տարածաշրջանի պետությունների հետ՝ նկատի ունենալով, որ շրջապատված է թշնամիներով»,-ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ կա նաև հարցի բարոյահոգեբանական կողմը: Իրաքը արաբա-իսրայելական բախումների ժամանակ շատ ակտիվ պայքարել է Իսրայելի դեմ: «Կարծում եմ, որ այս քայլով ուզում են վերջնականապես փլուզել Իրաքը»,-նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Նավասարդյանի խոսքով՝ Իսրայելի վերաբերմունքը հայերի նկատմամբ ևս փոխվել է: Նրանք չեն ուզում մնալ մուսուլմանական ուժերի՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի մեջտեղում: «Արդեն կես տարի է՝ տեղի են ունենում փոփոխություններ Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունում, որոնք ուղղված են, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների կանոնավորմանը»,-եզրափակեց նա : 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]