Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված 
միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:

Համերգին ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծայրագույն Վարդապետ Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր մաղթանքները փոխանցեց ներկաներին:

Համերգից հետո ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով, շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ՝ անդրադարձավ անցած տարիների ձեռքբերումներին և խոսեց Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am