Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան

ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն 
Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում: 

«Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]