Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրերով գրեթե 200 քաղաքացիներ ապաստան են ստացել Գերմանիայում. DPA

Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրերով գրեթե 200 քաղաքացիներ ապաստան են ստացել Գերմանիայում. DPA
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում: Սեպտեմբերի 19-ին այս մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության փակ տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չպետք Է այնպես լինի, որ մի կողմից մենք ապաստան ենք տրամադրում 196 դիվանագետների, իսկ մյուս կողմից շարունակում ենք համագործակցել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերոջ եւ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի հետ, այնպես, ասես ոչինչ տեղի չի ունենում»,- հայտարարել Է Գերմանիայի խորհրդարանում Ձախ կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Սեւիմ Դագդելենը:

Ընդամենը տրվել Էր 249 համապատասխան հայտ: Գործակալությունը ճշտում Է, որ այդ վիճակագրությունում ներառված են նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամները:

Այդ կատեգորիայի քաղաքացիներից հայտերն սկսել են ստացվել անցյալ տարվա ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման չհաջողված փորձից հետո: Անկարայում կարծում են, որ խռովության ենթադրյալ կազմակերպիչները թաքնվում են, այդ թում նաեւ Գերմանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]