Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը

Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ, «Հանգիստ 2017» միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսի նախօրեին կազմակերպում է հատուկ միջոցառում Մոսկվայում՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վարդան Տողանյանի հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող միջոցառումը կազդարարի նաև ՌԴ տարածքում նախատեսված լայնամասշտաբ «Let's Armenia» զբոսաշրջային արշավի մեկնարկը: Արշավի շրջանակներում Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտում առաջատար ընկերությունները թե´ փակ միջոցառման, և թե´ ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կունենան ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ապացուցել, որ ցանկացած կորպորատիվ միջոցառում հնարավոր է անցկացնել հենց Հայաստանում, պատմել տարածաշրջանում առաջատար համարվող Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնի, Զերմուկի առողջապահական հանգստավայրի, ինչպես նաև հինավուրց մշակույթ և կենցաղ ունեցող հայ ժողովրդի մասին՝ բացահայտելով Հայատանը որպես դեռևս անհայտ երկիր որակյալ գինու սիրահարների համար:

Փակ միջոցառման շրջանակում հյուրերին սպասվում է հայկական խոհանոցի ներկայացում լավագույն ավանդույթներով, գինու համտես՝ կազմակերպված Հայաստանի սոմելյեների ասոցիացիայի ղեկավար, Ռուսաստանի պատվավոր սոմելյե Արթուր Սարգսյանի կողմից, ինչպես նաև գործնական քննարկումներ՝ ազգային երաժշտության ուղեկցությամբ:

Սեպտեմբերի 19-ին մեկնարկող եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը կներկայացվի մեկ համատեղ տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները գործնական կապեր հաստատելու, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանը որպես խոստումնալից հանգստավայր ներկայացնելու աննախադեպ հնարավորություն կունենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]