Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում «վեցյակի» եւ Իրանի նախարարական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին

ՄԱԿ-ում «վեցյակի» եւ Իրանի նախարարական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ Իրանի նախարարական հանդիպումը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը, սեպտեմբերի 20-ին կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին տարածվել Է Բրյուսելում:

«Համատեղ համապարփակ գործողությունների պլանի (ՀՀԳՊ) իրագործման շուրջ «վեցյակի» եւ Իրանի նախարարական հանդիպումը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Նյու Յորքում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ»,-նշվում Է դրանում:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀՊ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]