Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 500 մլն դոլար եւ մահաբեր զենք հատկացնելուն. Պորոշենկո

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 500 մլն դոլար եւ մահաբեր զենք հատկացնելուն. Պորոշենկո
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել Է, որ ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին, որը նախատեսում Է 500 միլիոն դոլարի հատկացում անվտանգության ոլորտում եւ պաշտպանական ոլորտներում Ուկրաինայի աջակցելու համար»,- սեպտեմբերի լույս 19-ի գիշերը գրել Է նա Facebook-ում:

Օրինագիծն արտոնում Է Ուկրաինային պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինության տրամադրմանը: Դրանում նաեւ ներառված են դրույթներ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի միջոցների օգտագործում Միացյալ Նահանգների բժշկական հիմնարկություններում վիրավոր ուկրաինացի զինծառայողների վերականգնման կարիքների, ինչպես նաեւ Ուկրաինայի օդային եւ ռազմածովային ուժերի կարողությունների ուժեղացման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am